Միջազգային

 Ֆրանսիան չեղարկել Է ռուսաստանցիների մուտքի բոլոր սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

 Ֆրանսիան չեղարկել Է ռուսաստանցիների մուտքի բոլոր սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին այլեւս պետք չեն պատվաստման հավաստագրեր, թեստեր եւ հատուկ հիմնավորումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Ռուսաստանում այս երկրի հյուպատոսության տեղեկատվությունից:

«Ռուսաստանից Ֆրանսիա մուտքի համար այլեւս պետք չի լինի ներկայացնել ՇՊՌ-թեստերի կամ հակագեների թեստերի բացասական արդյունքներ: Նաեւ այլեւս հարկավոր չԷ միջազգային ուղեւորության հավաստագիր եւ մուտքի համար ծանրակշիռ պատճառների առկայության ապացույցներ»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ֆրանսիան ապրիլի 1-ին վերսկսել Է ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրեր տալը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց Է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ներկայում չկան Ֆրանսիա ուղիղ չվերթներ: Այդ երկիր կարելի Է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում