Միջազգային

Պետդումայում հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի «դժոխային» պատժամիջոցները չգործեցին

1 րոպեի ընթերցում

Պետդումայում հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի «դժոխային» պատժամիջոցները չգործեցին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ին չհաջողվեց կազմալուծել Ռուսաստանի բանկային համակարգը, ՌԴ-ն ունակ Է կատարելու իր բոլոր պարտավորությունները, ըստ որում պատժամիջոցները վնասում են հենց Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Ապրիլի 6-ին իր Telegram-ալիքում այս կարծիքն Է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաշինգտնի պլանը չհաջողվեց: «Դժոխային» պատժամիջոցները չգործեցին: Հույս ունեին կործանելու տնտեսությունը, կազմալուծելու Ռուսաստանի բանկային համակարգը: Չստացվեց»,- գրել Է նա: Քաղաքական գործչի խոսքով՝ ՌԴ-ն «միջոցներ ունի հաշիվներում իր պարտավորությունները լրիվ ծավալով կատարելու համար նույնիսկ պատժամիջոցների պայմաններում», ըստ որում «ԱՄՆ-ի ստեղծած իրադրությունը խփում Է հենց իրեն եւ իր քաղաքացիներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում