Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին:

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը:

«Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը:

Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում համատեղ հանդիպում է անցկացնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը:

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին