ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային սպառնացել է միջուկային պատերազմով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»: Այդ մասին, ինչպես հաղորդում Է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՀԳ), հայտարարել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե Հարավային Կորեան գնա ռազմական առճակատման, մեր մարտական միջուկային ուժերն անխուսափելիորեն պետք Է կատարեն իրենց պարտքը»,-գործակալությունը մեջբերում Է Կիմ Յո Չժոնի խոսքը: Նա նաեւ նշել Է, որ «շատ մեծ սխալ Է» եղել Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի կողմից ԿԺԴՀ-ի դեմ նախազգուշական հարված հասցնելու մասին խոսելը: Ավելի վաղ Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկին «աղբ» Է համարել ԿԺԴՀ-ի ուղղությամբ նախազգուշական հարվածի հնարավորության մասին նրա խոսքերի համար եւ նախազգուշացրել Սեուլի համար այդպիսի հայտարարությունների ողբերգական հետեւանքների մասին:

Կիմ Չեն Ընի քույրը դատապարտել Է Սո Ուկի արտահայտությունները, որն ապրիլի 1-ին հայտարարել Է, թե Հարավային Կորեայի զինված ուժերը մեծ քանակությամբ եւ տարբեր տեսակի հրթիռներ ունեն, որոնք հնարավորություն ունեն Հյուսիսային Կորեայում «ճշգրիտ եւ արագ խոցել» ցանկացած թիրախ: Նախարարը հայտարարել Է «ցանկացած հարձակման աղբյուրի եւ նրա հրամանատարական ու օժանդակ օբյեկտների» հարվածներ հասցնելու հնարավորության մասին՝ ԿԺԴՀ-ի կողմից հարվածի նախապատրաստում ֆիքսելու դեպքում: ՍԺո Ուկը նաեւ խոստացել Է շարունակել «հակահրթիռային պաշտպանության առաջավոր բազմամակարդակ համակարգի մշակումը, որը չունի Հյուսիսը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Français Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին