Հասարակական

Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղադրվել է խաչքար

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղադրվել է խաչքար

ԳՅՈՒՄՐԻ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության՝ Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղադրվել է խաչքար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանի խաչքարը Մոն դը Մարսանին Գյումրու նվերն է:

Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, բարձրաստիճան պաշտոնյաններ Ֆրանսիայից, երկրի տարբեր անկյուններում ապրող հայեր: Մինչ բացման արարողությունը՝ ողջույնի խոսքով հանդես է եկել Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը՝ փոխանցելով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնը. «Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ՝ բարեկամական մոտեցման ու հենց Գյումրու հետ քույր քաղաքների հուշագիր կնքելու ձեր ցանկության համար։ Գիտեմ որ, Մոն դը Մարսանը մշակութային քաղաք է. ձեր քաղաքի թատրոնի համբավը հնչեղ է նաեւ ձեր երկրի սահմաններից դուրս։ Վստահ եմ՝ նաեւ այս դաշտում կարող ենք հետաքրքիր համագործակցություն նախատեսել։ Ինչպես ես, այնպես էլ իմ գործընկերները շատ ոգեւորված են քույր քաղաքներ դառնալու այս նախաձեռնությամբ եւ այդ ոգեւորությունը ծնվել է այն ժամանակ, երբ դուք էիք Գյումրիում եւ կրկնապատկված է հիմա, երբ մենք ենք այստեղ։ Ես վստահ եմ՝ փաստաթղթային այդ վավերացումը նաեւ գործնական քայլերի նախահիմք կդառնա. Գյումրիում հիմա մի շարք մեծանասշտաբ ձեռնարկներ իրականացնելու ճանապարհին ենք, որտեղ կարող ենք ակնկալել նաեւ ձեր աջակցությունը...»:

Ողջունի, շնորհակալության խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, «Երազ» հայկական երկշաբաթյա մշակութային փառատոնի կազմակերպիչ Անտուան Գարիելը:

Գյումրու պատվիրակությունը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ, Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում անցկացվող հայկական մշակութային «Երազ» փառատոնի հետ կապված այցի շրջանակներում Մոն դը Մարսանի և Գյումրու միջև կնքվեց քույր քաղաքների հուշագիր:

ԱրմենուհիՄխոյան

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

Մարզեր

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Հրդեհ Քարակերտ գյուղում

Մարզեր

Հրդեհ Քարակերտ գյուղում

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Մարզեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում