Տարածաշրջանային

Թուրքիայի պաշտպանության նախարարը Սև ծովը նավագնացության համար անվտանգ է անվանել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի պաշտպանության նախարարը Սև ծովը նավագնացության համար անվտանգ է անվանել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում նավագնացության համար որևէ սպառնալիք չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարարը հայտարարություն է արել այն բանից հետո, ինչ Սև ծովում հայտնաբերվել էին ականներ:

«Այս պահի դրությամբ նավագնացության հետ կապված խնդիրներ չկան»,- «Անադոլու»-ի փոխանցմամբ, ասել է Աքարը: Նա նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է նավեր տրամադրել՝ Մարիուպոլից ծովի վրայով տարհանելու քաղաքացիական անձանց ու վիրավորներին: Աքարը հայտնել է, որ այս հարցում թուրքական կողմն իր գործողությունները կոորդինացնում է Ռուսաստանի և Ուկրաինայի համապատասխան կառույցների հետ:

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ թուրքական կողմը շարունակում է հումանիտար աջակցության տրամադրումն Ուկրաինային:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում