Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման հարցերի շուրջ։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում