Տնտեսություն

Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ հատկացրեց մեկ ճանապարհահատվածի և երկու կամրջի կառուցման համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարություն 3 միլիարդ 114 միլիոն դրամ հատկացրեց Մ6 – Աթան 27,5 կմ ճանապարհահատվածի, ինչպես նաև Պտղնի, Աբովյանի մոտ գտնվող կամրջի և Տավուշի մարզի Թեղուտի մոտ գտնվող կամրջի հիմնանորոգման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը Կառավարության անդամներին ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախագծի ընդունման նպատակն է 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով 1 ճանապարհահատվածի և 2 կամուրջների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ»,- ասաց Սանոսյանը։

Խոսքը Մ-6 – Աթան 27,5 կմ ճանապարհահատվածի ( ներառում է Թումանյան համայնքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրերը), Պտղնի և Աբովյանի մոտ գտնվող կամրջի և Տավուշի մարզի Թեղուտի մոտ գտնվող կամրջի հիմնանորոգման մասին է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս աշխատանքների իրականացումը։

« Մեկնարկում է շինարարության սեզոնը, և մեր պլանավորվածը իրականացնում ենք. [wsqy 500 կիլոմետր ճանապարհների հիմնանորոգման կամ նորոգման մասին է»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն

Շվեյցարիայի Սենատն աջակցել է Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի ստեղծմանը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ

Էրդողանն անընդունելի է համարել Սիրիայի մասնատումը

Արմեն Գրիգորյանը և Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները

Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային

Հայկական կողմը կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հայաստանի ազգային պատկերասրահը չորս տարվա վերափոխումից հետո այցելուների առաջ դռները բացեց նոր հայեցակարգով

Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը

Փրկարարներն արգելափակումից 42 ավտոմեքենա են դուրս բերել

Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է