ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից  34 ժամանածներ ուսումը շարունակում են Երևանի դպրոցներում. ընդունելության կարգը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են Երևանի հհ.7, 20, 35, 69, 77, 78, 106, 124, 132, 138, 164 դպրոցներ: Մասնավորաբար, 30 սովորողների կրթությունը կազմակերպվում է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, 4 սովորողներինը՝ հայերենով ուսուցմամբ դասարաններում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից՝ պարզաբանելով դպրոցներ օտարերկրացիների ընդունելության կարգը։

«Սովորողին հանրակրթության մեջ ընգրկելու գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N1640-Ն հրամանով հաստատված՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի»:

Նշյալ կարգի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողները, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մյուսը` նշվածներից որևէ մեկը, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն: Մնացած դեպքերում, երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:

1-4-րդ դասարաններն այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատությունում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում՝ համաձայն անհատական ուսուցման պլանի: Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներից ռուսերենով ուսուցում իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի հհ.7, 8, 55, Էրեբունու 35, Շենգավիթի 69, Արաբկիրի 77, Աջափնյակի 122, Ավանի 124, Արաբկիրի 132, Քանաքեռ-Զեյթունի 147, Նոր Նորքի 164, Մալաթիա-Սեբաստիայի 176, Դավթաշենի 192 դպրոցներում, որտեղ գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:

Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են հհ.7, 20, 35, 69, 77, 78, 106, 124, 132, 138, 164 դպրոցներ: Մասնավորաբար, 30 սովորողների կրթությունը կազմակերպվում է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, 4 սովորողներինը՝ հայերենով ուսուցմամբ դասարաններում:

Սովորողների ընդունելությունը դպրոցներ կազմակերպվում է կրթության շարունակականության ապահովման և երեխայի լավագույն շահի առաջնահերթությամբ՝ ներգրավված աշակերտների համար ապահովելով միջավայրին հարմարեցմանը և կրթական կարիքների բավարարմանը միտված անհրաժեշտ աշխատանքների կազմակերպումը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն՝ 011 514 248, 011 514 250 հեռախոսահամարներով»,- ասվում է պարզաբանման մեջ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում