Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին

ԵՐԵՎԱՆ, 30ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում