Միջազգային

Ռուսաստանի 11 հարավային օդանավակայանների փակումը երկարացվել Է մինչեւ ապրիլի 7-ը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի 11 հարավային օդանավակայանների փակումը երկարացվել Է մինչեւ ապրիլի 7-ը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսավիացիա»-ն վեցերորդ անգամ երկարացրել Է Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչեւ ապրիլի 7-ը Մոսկվայի ժամանակով 03:45-ը (Երեւանի ժամանակով 04:45-ը) երկարացվել Է թռիչքների սահմանափակումը Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում, հաղորդել Է գերատեսչությունը:

Ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվել Է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները: Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են գերատեսչությունում: Ռուսաստանի ներսում թռիչքների սահմանափակումները մտցվել Էին փետրվարի 24-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում