Պեսկովը մեկնաբանել է Պետդումայի պատգամավորի հայտարարությունն Ադրբեջանին միջուկային հարված հասցնելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում կոչ են անում ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային արտահայտություններից, Ռուսաստանը ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում Ռուսաստանի Պետական Դումայի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինի` Ադրբեջանի նավթային արդյունաբերության ուղղությամբ միջուկային հարված հասցնելու հայտարարությանը:

«Այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին։ Դա ավելի շուտ հայտարարություն է, որն ընկած է անձնական հույզերի հարթության վրա, որոնք վառ ձևով են արտահայտվել: Անշուշտ, մենք կոչ կանենք վերահսկել այդ հույզերը և զերծ մնալ նման հայտարարություններից, առավել ևս մեր գործընկերների նկատմամբ: Ադրբեջանը դասվում է մեր գործընկեր երկրների շարքին, առավել եւս այն պայմաններում, երբ Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղության պահպանման և բոլոր կողմերի կողմից համապատասխան պարտավորությունների կատարման ուղղությամբ»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ