Միջազգային

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ դաշնակիցների հետ մտադիր Է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ դաշնակիցների հետ մտադիր Է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները մտադիր են լրացուցիչ Էական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ նրա տնտեսության զարգացումը կասեցնելու համար: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոյի ճառում՝ պատրաստված Լոնդոնի խորհրդաժողովում ելույթի համար: Տեքստը մարտի 29-ին տարածել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր դաշակիցները եւ գործընկերները մտադիր են ձեռնարկել լրացուցիչ կարեւոր քայլեր Ռուսաստանի տնտեսության զարգացումը կասեցնելու համար այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում Է Ռուսաստանի ներխուժումը»,- նշված Է հայտարարության մեջ: Ադեյեմոն հայտնել Է, որ Եվրոպա այս ուղեւորության ընթացքում ինքը դաշնակիցների հետ կքննարկի «պատերազմը շաունակելու համար Կրեմլի ֆինանսական պաշարների սահմանափակման ջանքերը, արեւմտյան պատժամիջոցների շրջանցումը կանխելու միջոցները, Ռուսաստանի տնտեսության հանգուցային հատվածների վրա ներգործության կոլեկտիվ միջոցները»:

«Մենք ավելի ու ավելի շատ կկենտրոնանանք արդյունաբերության այն ճյուղերի դեմ մեր միջոցների վրա, որոնք չափազանց կարեւոր նշանակություն ունեն իր հզորությունը ցուցաբերելու, ռազմական տեխնիկա գնելու Ռուսաստանի ունակության համար»,- ընդգծել Է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարարը: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնություն ցույց տալ Ուկրաինային՝ անհրաժեշտ տեխնիկա մատակարարելով նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում