Հասարակական

Այսօրվանից մեր երկրում կլիմայական գարուն է. Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Այսօրվանից մեր երկրում կլիմայական գարուն է. Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվանից կարող ենք համարել, որ մեր երկրում կլիմայական գարուն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Թող այն խաղաղություն և բերրիություն բերի մեր երկրին և աշխարհին»,-նշել է նա գրառման մեջ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնըտեղեկացնում է, որ մարտի 28-ի ցերեկը, 29-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով:

Երևան քաղաքում՝մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում