Միջազգային

Կանադան հանդես է գալիս ավիաաղետների հետաքննության միջազգային կանոնների փոփոխման օգտին

2 րոպեի ընթերցում

Կանադան հանդես է գալիս ավիաաղետների հետաքննության միջազգային կանոնների փոփոխման օգտին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները պատրաստվում են հանդես գալու ավիաաղետների հետաքննության միջազգային կանոնների փոփոխման նախաձեռնությամբ՝ 2020 թվականին Իրանում «Ուկրաինայի միջազգային ավագծերի» (ՈՒՄԱ) ինքնաթիռի խոցման իրադրության պատճառով: Մարտի 28-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կանադայի կառավարությունում գործակալության աղբյուրների տվյալներով՝ այդ նախաձեռնությամբ մարտի 29-ին պետք Է հանդես գա Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան՝ իր գերատեսչության կազմակերպած օդային անվտանգությանը նվիրված վիրտուալ համաժողովում: Քաղաքացիական ավիացիայի ընթացիկ միջազգային կանոնների համաձայն, ինչպես կարծում են Կանադայում, Իրանն աղետի հետաքննության նկատմամբ լիակատար վերահսկողություն Է պահպանում, ինչը չի բավարարում կանադական կողմին: Բացի դրանից, Օտտավան երկու տարի ապարդյուն փորձում Է Թեհրանից հասնել վճարների զոհված ուղեւորների հարազատներին, որոնցից շատերը եղել են Կանադայի քաղաքացիներ:

Ուկրաինայի միջազգային ավիագծերի PS752 (ինքնաթիռ Boeing 737-800) չվերթն աղետի Է ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից Կիեւ թռչելուց հետո շատ չանցած: 176 զոհվածների թվում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել են, որ ռազմական օբյեկտի մոտով թռչող Boeing-ը խփել են սխալմամբ՝ ինքնաթիռն ընդունելով որպես «թշնամկան թիրախ»: Թեհրանը Կիեւին Է հանձնել աղետի պատճառների մասին տեխնիկական հաշվետվության նախագիծը: Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան այն որակել Է աղետի իսկական պատճառները թաքցնելու փորձ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում