Տարիքային շեմի փոփոխություն, ընդմիջման ժամերի տնօրինում. Ինչ հնարավորություն է տրվում աշխատող կերակրող մայրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով կրծքով կերակրող մայրերը, որոնք աշխատում են, հնարավորություն կունենան ազատ տնօրինել ընդմիջման ժամերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գործող կարգավորումներով կրծքով կերակրող մայրերը երեք ժամը մեկ ունեն կես ժամանոց ընդմիջման հնարավորություն երեխային կերակրելու համար: Այդ հնարավորությունը մայրն ունենում է մինչև երեխայի 1,5 տարին լրանալը:

«Փորձը ցույց է տալիս, որ գործնականում այդ կես ժամվա ընթացքում հնարավոր չէ կազմակերպել երեխային կերակրելու գործընթացը: Նախագծով առաջարկում ենք նախ երեխայի տարիքային շեմը բարձրացնել՝ 1,5-ից դարձնելով 2 տարի, ինչպես նաև երեք ժամը մեկ կես ժամով տրվող ընդմիջումը հնարավոր լինի գումարել իրար: Դրա հետ մեկտեղ պահպանվում է օրվա ընթացքում մեկ ժամ տևողությամբ ընդմիջումը: Օրենսդրությամբ առաջարկվում է, որ մայրը ինքը որոշի, թե օրվա որ ժամին այն կօգտագործի: Այս փոփոխությամբ տրվում է հնարավորություն, որ մայրերն առավել արդյունավետ կազմակերպեն երեխային կերակրելու գործընթացը»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ մինչև մեկ տարեկան երեխա խնամող անձինք կարող են անցնել ոչ լրիվ աշխատաժամանակով ռեժիմի աշխատանքի: Նոր նախագծով առաջարկվում է այստեղ ևս բարձրացնել երեխայի տարիքային շեմը՝ դարձնելով երկու տարեկան:

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել