Միջազգային

Զախարովան հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Զախարովան հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց միայն հավասար և փոխադարձ հիմունքներով, ինչի շուրջ Վաշինգտոնը պատրաստակամություն չի ցուցաբերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք խուսափում երկխոսությունից և պատրաստ ենք բանակցել, բայց խստորեն հավասար հիմունքներով»,-ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Վաշինգտոնից նման պատրաստակամություն, նշաններ ցույց չեն տալիս: Ըստ Զախարովայի՝ ամերիկյան կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ավելի բարդացնի ԱՄՆ-ում Ռուսաստանի արտաքին ներկայացուցչությունների գործունեությունը։ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Վաշինգտոնին մտածել հետևանքների մասին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում