Արցախ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրել է շուրջ 5 միլիոն դրամ՝ էլեկտրական տաքացուցիչներ ձեռք բերելու և Արցախի դպրոցներին հատկացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարտի 15-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ, ուղևորվել է Արցախ՝ հանդիպելու ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանին, ինչպես նաև մի շարք արցախյան սահմանամերձ համայնքներ։։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում են Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տեղահանված ուսուցիչներին կրթական գործընթացում կրկին ներգրավելու հիմնախնդիրը, մարդկային ռեսուրսի սղությամբ պայմանավորված կրթական ճգնաժամը հաղթահարելու եղանակները։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը և ՛ Արցախի կառավարությունը համակարծիք են, որ խիստ անհրաժեշտ է Արցախում ունենալ կրթական ռազմավարություն, որը կդառնա ապագայի զարգացման տեսլականը և կլինի ուղենիշ՝ կրթական գործընթացները համակարգելու և կազմակերպելու նպատակով։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը և ԱՀ կառավարությունը կշարունակեն համագործակցել այս ուղղությամբ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նախաձեռնել է դրամահավաք, բարերարների ներդրումների հետ միասին հավաքագրվել է շուրջ 5 միլիոն ՀՀ դրամ՝ էլեկտրական տաքացուցիչներ ձեռք բերելու և դպրոցներին հատկացնելու համար:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սկսել է Արցախում իր գործունեությունը դեռևս 2017թ, և այս պահին էլ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում 44 Ուսուցիչ-առաջնորդ ապրում և դասավանդում է Արցախում։։

2020թ. նոյեմբեր ամսին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկեց իր «Արտակարգ իրավիճակում կրթություն» ծրագիրը՝ արձագանքելով Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած կրթական ճգնաժամին։ Ծրագրի տևողության վեց ամիսների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 60 մասնագետները աշխատել են Արցախում, Հայաստանի յոթ մարզերում և Երևանում տեղակայված 75 դպրոցներում իրենց կրթությունը շարունակող 1800-ից ավելի արցախցի աշակերտների հետ։

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ իր զրույցը շատ լավ է անցել

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կքննարկեն հրադադարի հարցը

Երանոս գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվում

Կրեմլը Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը չեզոք է անվանել

ՀՀ նախագահը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարքի հետ

Պարեկները մայիսի 12-ից 19-ը Երևանում հայտնաբերել են 5 297, մարզերում՝ 15 427 խախտում

Պուտինն առաջնահերթություն է համարել ուկրաինական ճգնաժամի առանցքային պատճառների վերացումը

Համապատասխան պայմանավորվածությունների պարագայում Պուտինը հնարավոր է համարել հրադադարն Ուկրաինայում

Ծովասարում մեկնարկել են 3-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխաջակցության հարցերի