Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է․ Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի որդեգրած քաղաքականությունը այլընտրանք չունի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ի Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թեև շատերը Արցախի գազի խնդրի հետ կապված իրադարձությանն արձագանքում են՝ հիշեցնելով եւ քննադատելով երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը։

«Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության մեր օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ եւ այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր եւ մենք որեւէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ գազատարի առաջին պայթյունից հետո՝ մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման 5 կետանոց առաջարկ:

«Մենք շատ արագ՝ մարտի 14-ին, գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին եւ դիմել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին եւ խնդրել ենք աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում:

Իսկ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարը բարձրաձայնեց Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, իսկ այդ գնահատականը հետեւյալն է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:

Այս դիրքորոշման հրապարակման օրը՝ երեկոյան՝ Ադրբեջանը փակում է Արցախին մատակարարող գազատարը: Ուշադրություն դարձրեք, Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, եւ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»,- շեշտեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Русский

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավ-էքսկլավների թեմայից հրաժարվում ենք. Նիկոլ Փաշինյան

Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարարի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթում մեկ մարդ է վիրավորվել

Կառավարությունը 7.5 մլն դրամով կավելացնի ՄԻՊ աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները

Կառավարությունը նոր երաշխիքներ է սահմանում սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող ընտանիքների համար

Իտալիան երկրից արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու ռազմական կցորդի

Իրանի ԱԳՆ-ն «ռազմական հանցագործություն» է որակել ԱՄՆ-ի վերջին հարձակումները երկրի վրա

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր Սահմանադրության ընդունումը մեր նախընտրական պարտավորություններից է. Փաշինյան