Միջազգային

 Ճապնիան G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում Է միավորման անդամների հետ

2 րոպեի ընթերցում

 Ճապնիան G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում Է միավորման անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները Քսանի խմբի (G20) անդամների հետ քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցն այդ միավորումում: Մարտի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասոլիսում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբնետի գլխավոր շքարտուղար Հիրոկաձու Մացունոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «(…) Մենք G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում ենք միավորման անդամների, ներարյալ նախագահող Ինդոնեզիայի հետ:

Մենք մտադիր ենք ընդունել հարկավոր միջոցներ այդ հարցի վերաբերյալ՝ հաշվի անելով հետագա իրադրությունը»,- ասել Է Մացունոն: Մարտի 23-ին Ինդոնեզիայում ՌԴ-ի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտնել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավոում Է այցելել Քսանի խմբի եզրափակիչ գագաթնաժողով:

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները մտադիր են խորհրդակցրել դաշնակիցների եւ գործընկերների հետ, նախքան որեւիցե հայտարարություն անելը Քսանի խմբից ՌԴ-ի հնարավոր հեռացման մասին, սակայն կարծում են, որ Ուկրաինայի շուրջ իրադրության լույսով «Ռուսաստանի համար ամեն ինչ չի կարող ընթանալ ինչպես սովորաբար միջազգային ինստիտուտներում»:

Իր հերթին ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն ավելի ուշ մեկնաբանել Է, որ Ռուսաստանը G20-ի կարեւոր մասնակիցն Է, եւ այդ ձեւաչափի մասնակից երկրներից ոչ մեկն իրավունք չունի դրանից հեռացնելու այլ պետությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում