Միջազգային

Շվեդիան ևս 5 հազար հակատանկային նռնականետ կտրամադրի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Շվեդիան ևս 5 հազար հակատանկային նռնականետ կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան Ուկրաինա կմատակարարի ևս 5 հազար մեկանգամյա հակատանկային նռնականետ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստը:

«Ծայրահեղ կարևորում ենք՝ շարունակել ակտիվորեն աջակցել Ուկրաինային»,- հայտարարել է նա:

Շվեդիայի կառավարությունը փետրվարի 27-ին հայտնել էր, որ Ուկրաինա է ուղարկվելու 5 հազար սաղավարտ, 5 հազար զրահաբաճկոն, 5 հազար «Pansarskott 86» մեկանգամյա հակատանկային նռնականետ, ինչի համար հատկացվել էր շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, Ուկրաինայի Կենտրոնական բանկի ֆոնդին, երկրի զինված ուժերին աջակցելու նպատակով, փոխանցվել էր ավելի քան 52 մլն ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում