Հասարակական

Քաղբանտարկյալ դատած դատավորները դուրս կմղվեն դատական համակարգից. Կարեն Անդրեասյան

1 րոպեի ընթերցում

Քաղբանտարկյալ դատած դատավորները դուրս կմղվեն դատական համակարգից. Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ապացուցված քաղբանտարկյալի դիտավորյալ դատած դատավորները դուրս են մղվելու դատական համակարգից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Մեր նախաձեռնությունը վերաբերում է քաղբանտարկյալներ դատած դատավորներին՝ ՄԻԵԴ-ի որոշումներով ապացուցված, ովքեր դիտավորյալ ապօրինություններ են թույլ տվել։ Նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով։ Եվրոպայի խորհրդի գործընկերները շատ լավ հասկանում են, թե ինչ կարևոր նախագիծ է»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարը վստահեցրեց, որ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ամբողջությամբ հաշվի առնելով, հենց այն դատավորները, ովքեր քաղբանտարկյալներ են դատել Հայաստանում, դուրս են մղվելու դատական համակարգից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում