Sharp-ը դադարեցնում Է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան
1 րոպեի ընթերցում
![Sharp-ը դադարեցնում Է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1078635.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնիկայի Sharp ճապոնական արտադրողը հաղորդել Է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով դադարեցնում Է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան:
«Sharp-ի խումբն ընթացիկ իրադրության կապակցությամբ ներկայում դադարեցնում Է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան: Մենք ուշադիր կհետեւենք իրադրությանը եւ կգործենք համապատասխան ձեւով՝ կորպորատիվ նորմերի ոգու հիման վրա»,-ասվում Է ընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշվում Է, որ «սրտին մոտ Է ընդունում այն, ինչը տեղի Է ունենում Ուկրաինայում, իր ցավակցությունն Է հայտնում տուժածներին» եւ ցանկանում Է հակամարտության շուտափույթ լուծում:
Հաղորդագրության մեջ նշվում Է նաեւ ընկերության մասնակցությունը միջոցների եւ օգնության հանգանակությանը տուժածների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: