Մարդկանց թրաֆիքինգի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացվել է. Հայաստանի դիրքերը բարելավվել են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2021թ. ընթացքում թրաֆիկինգի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների գործունեության արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, 2021թ. ընթացքում նման դեպքերի առթիվ հարուցվել է 16 քրեական գործ, որը 60%-ով ավելի է 2020թ. համեմատ:

Նշվածներից 7-ը վերաբերել են աշխատանքային շահագործմանը, նման ևս 4 գործ փոխանցվել է 2020թ.-ից: Քրեական այս գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 7 գործով 8 անձ, ինչը 2020թ. համեմատ (3 գործով 4 անձ) ավելի է կրկնակի: Դրանցից 4 գործ 6 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս ցուցանիշը ևս կրկնակի գերազանցում է 2020թ. արդյունքը (2 գործով 3 մեղադրյալ):

Դատարան ուղարկված աշխատանքային շահագործման վերաբերյալ 1 գործով 1 անձ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 7 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան 2 տարի: Դատարան ուղարկված մյուս գործով դատաքննությունը շարունակվում է:

Ընդհանուր առմամբ աշխատանքային շահագործման վերաբերյալ գործերով տուժող է ճանաչվել 14 անձ, որոնցից 9-ը՝ տղամարդ, 5-ը՝ անչափահաս:

Հարուցված 16 գործերից մյուս 9-ը (2020թ.` 1-ը) վերաբերել է սեռական շահագործմանը: Դրանցից 2-ն ուղարկվել է դատարան, 4-ով ընթանում է նախաքննություն:

Սեռական շահագործման վերաբերյալ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 8 անձի (2020թ. այդպիսիք չեն եղել), որոնցից 4-ի վերաբերյալ 2 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված քրեական գործերով 4 մեղադրյալներից 3-ը կանայք են, 1-ը՝ տղամարդ:

Սեռական շահագործմանը վերաբերող քրեական գործերով 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Դատարան ուղարկված նման բնույթի 1 գործով 1 անձ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով դատապարտվել է ազատազրկման՝ 12 տարի ժամկետով։ Միայն նշված գործով անցնող 15 տուժողներից մեկը եղել է անչափահաս:

Իսկ ընդհանուր առմամբ սեռական շահագործման վերաբերյալ գործերով տուժող է ճանաչվել 25 անձ:

Նախորդ տարվա համեմատ՝ ներքին սեռական շահագործման դեպքերի բացահայտման կտրուկ /9- դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց/, աճը պայմանավորված է հասարակության իրազեկվածության բարձրացմամբ, ինչպես նաև բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելու հարցում իրավապահ մարմինների հետևողականությամբ: Այսինքն, դեպքերի բացահայտումը չի թողնվում տուժողների ինքնաբացահայտմանը:

Այս հանգամանքը դրական դեր է ունենում ապացույցների հավաքման և ամրագրման գործում՝ բացառելով այդ բնույթի գործերով տուժողների ցուցմունքները որպես հիմնական աղբյուր օգտագործելու պրակտիկան:

2021թ. հատուկ հաստատություններում (բանտեր, երեխաների խնամքի տներ, մտավոր և ֆիզիկական սահմանափակումներով մարդկանց համար նախատեսված հաստատություններ) շահագործման դեպքեր չեն արձանագրվել:

Չեն արձանագրվել նաև սեռական շահագործման դեպքեր ԱՄԷ-ում, Թուրքիայում և այլ երկրներում: 2021թ. բացահայտված՝ արտաքին աշխատանքային շահագործման միակ դեպքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում, որը վերաբերել է 2016-2018թթ.-ին:

ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ ընդհանուր առմամբ ավելացել է անչափահասների, հոգեկան հիվանդների, այսինքն՝ խոցելի խմբերի նկատմամբ կատարված շահագործման դեպքերի բացահայտման քանակը: Այդ հանգամանքը թրաֆիկինգի դեմ պայքարում միջազգայնորեն գնահատվում է որպես դրական միտում՝ հաշվի առնելով, որ որպես կանոն այս կատեգորիայի անձինք չէին կարող ինքնուրույն ինքնաբացահայտվել որպես թրաֆիքինգի զոհեր: Այսինքն այս դեպքերի բացահայտումը իրավապահ մարմինների կողմից նախաձեռնողական քննության (proactive investigation) արդյունք է։

Անչափահասին աշխատանքային շահագործման ենթարկելու 1 գործով որպես վարույթի նախաձեռնող հանդես է եկել դատախազը, որը, ականատես լինելով անչափահասի մուրացկանությամբ զբաղվելուն, ընթացք է տրվել միջադեպին: Քննության արդյունքում բացահայտվել է սոցիալական անբարենպաստ վիճակում գտնվող ընտանիք, որտեղ այլ անչափահասների նկատմամբ կատարվել էր մարդու դեմ ուղղված այլ հանցագործություն:

Թրաֆիկինգի գործերով դատավճիռների բացակայությունը արդիական խնդիր է համարվում միջազգայնորեն: ՀՀ-ում 2020թ.-ին 1, իսկ 2021թ.-ին՝ 2 մեղադրական դատավճիռների կայացումը համարվում է էական առաջընթաց՝ նկատի ունենալով նաև, որ ՀՀ-ում մինչև այդ սեռական շահագործման գործով դատավճիռ կայացվել էր 2016թ.-ին, իսկ աշխատանքային շահագործման վերաբերյալ գործով՝ 2014թ.-ին:

Նշված ցուցանիշներն ու միտումներն ազդակ են հանդիսացել, որպեսզի 2021թ. հուլիսի 1-ին հրապարակված՝ Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ. ամենամյա զեկույցում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում երկրների դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքը բարելավվել է՝ 2-րդ խմբի 2-րդ ենթախմբից Հայաստանը դրական առումով տեղափոխվել է նույն խմբի 1-ին ենթախումբ:

ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվորեն ներգրավված է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման միջազգային տարբեր հարթակներում:

Հայերեն

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին