Ադրբեջանի առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր օրակարգը․ Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից մարտի 10-ին փոխանցված առաջարկներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով, մեծ հաշվով, անընդունելի ոչինչ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին նշել է ԱԺ-ում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«Մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում, մեծ հաշվով, մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը։ Ահա մեր պատասխանները եկել են ամբողջացնելու այս օրակարգը։ Մեր պատասխաններում առանցքային և սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Ահա այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ։ Եվ հենց այս առաջարկով էլ մենք դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը, Հելսինկյան եզրափակիչ ակտը»,-ասաց Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցրել էր, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել էր Հայաստանին փոխանցված առաջարկները։

Հայերեն English Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին