Երևանում բնակելի շենքի բակում աղվես է հայտնվել
1 րոպեի ընթերցում
![Երևանում բնակելի շենքի բակում աղվես է հայտնվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1078456.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48 շենքի բնակիչներից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել բակում հայտնված աղվեսի մասին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, Տեսչական մարմնի և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները համատեղ աղվեսի ձագին հատուկ միջոցներով բնակելի շենքերի բակից տեղափոխել են վայրի բնություն և բաց թողել բնական միջավայր: