Միջազգային

Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանածների թիվը մոտեցել է 350 հազարին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանածների թիվը մոտեցել է 350 հազարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստանի տարածք ժամանած քաղաքացիների քանակը մեկ օրում ավելացել Է 12,7 հազարով եւ մարտի 21-ի առավոտվա դրությամբ կազմել գրեթե 348 հազար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) եւ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Դաշնության սահմանն Է հատել գրեթ 348 հազար մարդ, նրանց թվում ավելի քան 73 հազար երեխա»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Նա ճշտել Է, որ ավելի քան 297 հազար մարդ Է ժամանել Ռուսաստան Դոնբասի տարածքից, 50 հազարից ավելին՝ Ուկրաինայի տարածքից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի եւ Ղրիմի անցակետերով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում