Միջազգային

Ռոգոզինը հայտնել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանը GPS-ից անջատելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Ռոգոզինը հայտնել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանը GPS-ից անջատելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանը GPS համակարգից անջատելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:

«Տեղյա՞կ եք, որ այսօր Միացյալ Նահանգների պատժամիջոցների շրջանակում քննարկվում է Ռուսաստանի Դաշնությունը GPS համակարգից անջատելու հնարավորությունը: Կարող եմ ձեզ ասել, որ նման հարց դիտարկվում է»,- ասել է Ռոգոզինը:

Նա նշել է, սակայն, որ այս հարցում կարիք լարվելու, քանի որ սմարթֆոններում կա հասանելիություն ռուսական ГЛОНАСС համակարգին, որը նույնքան ճշգրիտ է, որքան GPS-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում