Միջազգային

ԵԽ-ն դադարեցրել է Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

ԵԽ-ն  դադարեցրել է Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել Բելառուսի հետ հարաբերությունները` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵԽ-ում Իսլանդիայի մշտական ներկայացուցչությունը:

« Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն այսօր որոշել է դադարեցնել Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները` Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային երկրի ակտիվ մասնակցության համար», - ասված է Իսլանդիայի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, Կոմիտեն որոշել է պահպանել եւ ամրապնդել հարաբերությունները Բելառուսի քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ երկրի սահմաններից դուրս:

Ավելի ուշ, Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի որոշումը դադարեցնում է Բելառուսի Հանրապետության հետ կառուցողական փոխգործակցությունը մի շարք ուղղություններով, ներառյալ մահապատժի խնդրի հետ կապված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում