Մոսկվա-Երևան ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Ըստ հաղորդագրության` ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 17-ին, ժամը 15:49-ին տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք կկատարի ժամը 18:00-ին,ռումբ է տեղադրված։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը,Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

«Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարահանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский Türkçe

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին