Միջազգային

Մակրոնն առաջիկա 12-18 ամիսներին կանխատեսում է պարենային գլոբալ ճգնաժամ

1 րոպեի ընթերցում

Մակրոնն առաջիկա 12-18 ամիսներին կանխատեսում է պարենային գլոբալ ճգնաժամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը առաջիկա 12-18 ամիսներին պարենային գլոբալ ճգնաժամի առջև կկանգնի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ուկրաինայում պատերազմի պատճառով առաջիկա 12-18 ամիսներին մենք կկանգնենք պարենային խորը ճգնաժամի առջև, հատկապես այն երկրներում, որոնք շատ են կախված Ռուսաստանից Մերձավոր Արևելքում եւ Աֆրիկայում, ուստի՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի մարտահրավերի, ինչպես իր, այնպես էլ իր գործընկերների համար»,-հայտարարել է Մակրոնը ասուլիսի ժամանակ:

Նա նաեւ հայտնել է, որ նպատակ ունի ապահովել Ֆրանսիայի պարենային անկախությունը հաջորդ հինգ տարվա համար նախագահ ընտրվելու դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում