Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ակտիվ բանակցային գործընթաց ներկայում չկա. ՌԴ ԱԳՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ակտիվ բանակցային գործընթաց ներկայում չկա. շփումները կրում են կետային բնույթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ խոսք չկա որեւԷ ակտիվ բանակցային գործընթացի մասին… Բնականաբար, ինչպես տեսնում եք, այն չկա: Մենք առանձին շփումներ ունենք առաջ եկած առանձին խնդիրների շուրջ, նույնիսկ ոչ թե պրոբլեմային հարցերի, այլ խնդիրների շուրջ:
Կետային շփումներ են»,-ասել Է Զախարովան՝ հանդես գալով «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում»: Նա նշել Է, որ Ռուսաստանը փորձել Է ԱՄՆի հետ բանակցություններ վարել ընդհուպ մինչեւ փետրվարի 24-ը, բայց Միացյալ Նահանգները հրաժարվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: