Մոլդովայի ՆԳՆ-ում 100 հազար ուկրաինացի փախստականներ են հաշվել երկրի տարածքում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայից 100 հազարից փոքր-ինչ ավելի փախստականներ են ներկայում գտնվում Մոլդովայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների տեսչության ղեկավար Ալեքսանդր Օպրյան:
«Մոլդովայի տարածքում շարունակում են մնալ Ուկրաինայի 100 հազար 832 քաղաքացիներ, նրանց գրեթե կեսն անչափահասներ են: Ընդամենը Մոլդովայի ՆԳՆ-ի միգրացիայի եւ ապաստանի հարցերի բյուրոյում ստացվել Է ապաստանի տրամադրման 4748 դիմում, նրանց գրեթե կեսն ուրիշ երկրների քաղաքացիներ են, որոնք տարհանվել են Ուկրաինայից»,-մարտի 16-ին Օպրյան հայտնել Է լրագրողներին:
Նրա խոսքով՝ ընդամենը փետրվարի 24-ից մինչեւ մարտի 16-ը Ուկրաինայից Մոլդովա են մուտք գործել 309 հազար 723 փախստականներ, երկրից մեկնել են 207 հազար 671-ը: Օպրյան նշել Է, որ փախստականների հոսքն աստիճանաբար կրճատվում Է, մարտի 8-ից վերաբնակների թիվը Մոլդովայի տարածքում 130 հազարից կրճատվել Է մինչեւ 100 հազար:
Դա հնարավոր Է դարձել Ռումինիայի եւ Եվրամիության մյուս երկրների հետ պայմանավորվածությունների շնորհիվ, երկրներ, որոնք համաձայնել են «կանաչ միջանցքներ» կազմակերպել Մոլդովայի տարածքով ԵՄ-ի երկրներ փախստականների տարանցման համար: Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել 60 օրով՝ սկսած փետրվարի 24-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: