Միջազգային

Բայդենը կմեկնի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ քննարկելու Ռուսաստանի զսպման հարցը

1 րոպեի ընթերցում

Բայդենը կմեկնի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ քննարկելու Ռուսաստանի զսպման հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին դաշնակից երկրների ղեկավարների հետ կքննարկի «Ռուսաստանի շարունակական զսպման» հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:

CNN-ը հաղորդում է, որ Սպիտակ տունը հաստատել է նախագահ Բայդենի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հանդիպմանը:

«Նախագահը այս ամսվա վերջին կմեկնի Բրյուսել (Բելգիա), որտեղ նա կմասնակցի մարտի 24-ին կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին, որպեսզի քննարկի Ուկրաինայի վրա Ռուսաստանի չհրահրված և չարդարացված հարձակմանն ի պատասխան շարունակական զսպման և պաշտպանության ջանքերը, ինչպես նաև վերահաստատելու մեր երկաթյա հավատարմությունը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,- մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում