Միջազգային

 Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը

3 րոպեի ընթերցում

 Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել Է, որ Մոսկվայի հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

«Այսօր շատ կարեւոր Է դառնում զրույցի հնարավորությունը Ուկրաինայի, Աֆղանստանի, Եմենի, Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաեւ միջազգային ասպարեզի այլ հարցերի շուրջ»,-ասել Է նա բանակցությունների սկսվելուց առաջ: «Անկախ այն բանից, թե ինչ Է տեղի ունենում միջազգային ասպարեզում, հարեւան երկրի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր Է Իրանի Իսլամական Հանրապետության համար»,-ԱԳ նախարարն ասել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում:

«Մենք գնահատում ենք մեր վստահելի երկխոսությունը եւ ձեր օբյեկտիվ դիրքորոշումն այն բանի շուրջ, թե ինչ Է տեղի ունենում Ուկրաինայում»,-պատասխանել Է Լավրովը: Նա նաեւ նշել Է, որ մտադիր Է Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել սիրիական խնդրի կարգավորման ուղղությամբ գործողությունների հետագա համակարգումը, Մերձավոր Արեւելքի մյուս ճգնաժամերը, ինչպես նաեւ Աֆղանստանի իրադրությունը: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում