Հասարակական

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք, 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Այդ դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված 9 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 42 անձ: Հիշյալ քրեական գործերից 3 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում, 3 քրեական գործեր միացվել են այլ գործերի, 2 քրեական գործերի վարույթը կասեցվել է, 1 քրեական գործով (36 անձանց նկատմամբ) նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Հարությունյանը:

Հայերեն

Իմ հայ բարեկամներ, հիշեք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա. շվեդ պատգամավորի տեսաուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող է հանդիպում ունենալ Սաուդյան Արաբիա իր այցից հետո

Կիևում ռուսական հարվածներից 9 մարդ է զոհվել, 70 մարդ՝ վիրավորվել

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ. Ժորժ Դալման

Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանային անցակետը Քաշմիրում տեղի ունեցած հարձակման պատճառով

Հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան կատարելիք այցի համար

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. ՀՀ ՄԻՊ

Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասին