Չինաստանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը մեկ օրում 2,3 անգամ աճել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները մարտի 15-ին նոր տիպի կորոնավիրուսով վարակման 5 370 նոր դեպք են արձանագրել, ինչը մոտավորապես 2,3 անգամ գերազանցում Է մեկ օր առաջվա ցուցանիշը: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտված Է տարածված հայտարարության մեջ, բարձր ջերմություն, հազ եւ տկարություն Է հայտնաբերվել 3 602 մարդու մոտ, մնացած 1 768-ն անախտանիշ կրողներ են: Նոր հայտնաբերված ախտահարվածներից միայն 216-ն Է ժամանել արտասահմանից:

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ վերջին յոթ օրում ախտանիշներով քովիդով վարակվածների քանակը, որոնք գտնվում են տեղերի բժշկական հիմանարկություններում, մեկ օրում միջին հաշվով ավելացել Է 17,4 տոկոսով եւ կազմում Է 11 984 (20 634 անախտանիշ կրողների հետ, որոնք նույնպես վերցված են բժիշկների հսկողության ներքո): Նրանցից սոսկ ութն Է ծանր վիճակում:

Բուժում անցնողների մոտավորապես 80 տոկոսը վարակվել Է երկրի տարածքում, մնացած 20 տոկոսը ժամանել Է արտասահմանից: Պաշտոնապես ամբողջ ժամանակամիջոցում ՉԺՀ-ի մայրցամաքային մասում հիվանդացել Է 120,5 հազար մարդ՝ չհաշված անախտանիշ կրողները: Չինաստանում քովիդից մահացու վախճաններ են արձանագրվել անցյալ տարվա հունվարի 25-ից, համավարակի սկզբից երկրում մահացել Է 4 636 մարդ:

Համաճարակային իրադրությունը երկրում վերջին օրերին կտրուկ վատթարացել Է: Վտանգի բարձր մակարդակով բնակելի գոտիների քանակը կազմում Է 316՝ կրկնակի ավելի, քան ուղիղ մեկ շաբաթ առաջ: Վերջին ամսում վարակման տեղական դեպքեր են հայտնաբերվել ՉԺՀ-ի՝ նահանգի, կենտրոնական ենթակայության քաղաքի կամ ինքնավար շրջանի մակարդակով 31 վարչա-տարածքային միավորներից 28-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ