Հասարակական

Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

1 րոպեի ընթերցում

Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 13-ին ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 150-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Դաֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրայի» սրահում հրդեհ է բռնկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նշելով, որ «Օպել Վեկտրայի» 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 40-ամյա ուղևոր Աշոտ Հակոբյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում