Երևան

Բնակարանի հրդեհ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Բնակարանի հրդեհ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 6-ին, ժամը 15։52-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։27-ին։ Հյուրասենյակում (մոտ 16 քմ) այրվել են գույք և կենցաղային տեխնիկա, ջերմահարվել՝ շքամուտքը, խոհանոցը (մոտ 20 քմ) և խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում