Քաղաքականություն

ԱԺ պատգամավորը Դանիայից պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրները

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորը Դանիայից պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել են դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակության հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արման Եղոյանը կարեւորել է հայ-դանիական խորհրդարանական համագործակցության զարգացումը:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն խորացող գործակցությունից` հանձնաժողովի նախագահն արժեւորել է այդ գործընթացում դանիական փորձառությունը: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, դրա վերաբերյալ խորհրդարանական վերահսկողությանը:

ԱԺ պատգամավորները բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները` դրանց կարգավորման հարցում կարեւորել միջազգային գործընկերների եւ կազմակերպությունների աջակցությունը: Հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում