Երևան

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ ճանապարհահատվածում

1 րոպեի ընթերցում

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ ճանապարհահատվածում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ ճանապարհահատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում