Մշակույթ

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Վարպետի արվեստանոցում քաղաքապետը ծանոթացել է կտավների պատմությանը, որոնք առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով:     

Նկարիչը ստեղծել է շուրջ 6000 կտավ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում