Մակրոնը եւ Բայդենը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 13-ի երեկոյան հեռախոսազրույց Է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ: Ինչպես տեղեկացրել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, ղեկավարները համաձայնության են եկել հակառուսական սահմանափակումների խստացման շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու պետությունների ղեկավարները համաձայնության են եկել խստացնելու Ռուսաստանի դեմ արդեն ընդունված պատժամիջոցները, օգնություն տրամդրելու Ուկրաինային եւ համատեղ ընդունելու բոլոր օգտակար նախաձեռնությունները մարտական գործողությունների դադարեցման համար: Նրանք այսուհետեւ Էլ կպահպանեն սերտ շփուներն այդ հարցի շուրջ»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Նշված Է, որ զրույցի ժամանակ Մակրոնը Բայդենին ցավակցություն Է հայտնել Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի զոհվելու կապակցությամբ: Ղեկավարները նաեւ արծարծել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների թեման: «(Զրույցի ժամանակ) երկու պետությունների ղեկավարները քննարկել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ընթացքը: Նրանք կշարունակեն առաջիակա օրերին համակարգել (իրենց գործողությունները)»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ Մակրոնը «լիակատար աջակցություն Է հայտնել»Զելենսկուն եւ «մանրամասնորեն պատմել Է այն լրացուցիչ օգնության մասին, որը որոշել Է (Ուկրաինայի ղեկավարին) տրամադրել Եվրամիությունը» վերջերս Ֆրանսիայի Վերսալում կայացած գագաթնաժողովում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության խնդրանքի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել