Քաղաքականություն

Մեկնարկել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Վահագն Խաչատուրյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ էր ընտրել մարտի 3-ի նիստում: Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում