Միջազգային

Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացին

1 րոպեի ընթերցում

Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե դրա կարիքը լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ո՞րն է մեր դերը: Մենք բանակցային կողմ չենք, թեև չենք խուսափում պատասխանատվությունից և պատրաստ ենք մասնակցել բանակցային գործընթացին և նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը, եթե դրա կարիքը լինի և մեզ դա առաջարկեն»,- ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում