Միջազգային

ՀԱՊԿ-ը անդամ երկրները մտահոգությունն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքների առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ը անդամ երկրները մտահոգությունն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքների առթիվ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններն իրենց մտահոգությունն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել են քիմիական զենքից զերծ աշխարհին հավատարիմ լինելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները, լինելով քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի պատասխանատու անդամ պետություններ, խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ և հստակ հայտարարում են իրենց հավատարմությունը խաղաղությանը, որն զերծ է քիմիական զենքից», - ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում