Միջազգային

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին կրկին փոխհրաձգություն Է տեղի ունեցել սահմանապահների միջեւ

2 րոպեի ընթերցում

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին կրկին փոխհրաձգություն Է տեղի ունեցել սահմանապահների միջեւ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 11-ին փոխհրաձգություն Է տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ երկու պետությունների սահմանին: Այդ մասին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը (ՍԾ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2022 թվականի մատի 11-ին պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի Է ունեցել հերթական փոխհրաձգությունը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ: Բատկենի շրջանի Էկի Թաշ բնակավայրի Բատկեն – Իսֆանա ավտոճանապարհի հատվածում Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ կարգախումբն սկսել Է քարեր նետել ավտոճանապարհով ընթացող ավտոմոբիլների վրա: Ավտոտրանսպորտի քարկոծումը դադարեցնելու՝ Ղրղզստանի Հանրապետության սահմանապահ կարգախմբի պահանջները Տաջիկստանի սահմանապահներն անտեսել են:

Ղրղըզ սահմանապահները հարկադրված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել օդ, որպեսզի դադարցենեն տաջիկ զինծառայողների անիրավական գործողությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ: Սահմանապահ գերատեսչության տվյալներով՝ բախմանը միջամտել Է եւս մեկ տաջիկական սահմանապահ կարգախումբ, որը «կրակ Է բացել դիտաշտարակի վրա, որտեղ գտնվել են ղրղըզ սահմանապահներ»:

Փոխհրաձգությունը շարունակվել Է շուրջ 20 րոպե, ղրղզական կողմից վիրավորներ եւ զոհվածներ չկան: «Բախման հետագա Էսկալացիա թույլ չտալու նպատակով Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչներն անցկացրել են հեռախոսազույցներ, իսկ այնուհետեւ հանդիպում միջադեպի վայրում»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ՛ Մարտի 10-ին Ղրղզստանի Թեսքեյ Բատկենի մարզի բնակավայրի շրջանի սահմանի վիճելի հատվածում նույնպես փոխհրաձգություն Է տեղի ունեցել երկու պետությունների սահմանապահների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում