Միջազգային

Պուտինը և Շոլցը քննարկել են Ուկրաինայում մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցը

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Շոլցը քննարկել են Ուկրաինայում մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, քննարկվել են ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլի արդյունքները:

«Հատուկ ուշադրություն է հատկացվել Ուկրաինայում և Դոնբասի հանրապետություններում իրադրության մարդասիրական կողմերին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչության տարհանմանն ուղղված հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների և ազգայնական միավորումների զինյալների կողմից մարդկանց անվտանգ տարհանման կանխարգելման փորձերի մասին»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում