Միջազգային

Ռոգոզինը հանձնարարել է բացառել հրթիռատիեզերական ոլորտի աշխատակիցների արտերկրյա այցերը

1 րոպեի ընթերցում

Ռոգոզինը հանձնարարել է բացառել հրթիռատիեզերական ոլորտի աշխատակիցների արտերկրյա այցերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հանձնարարել է ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում բացառել կազմակերպության հրթիռատիեզերական արդյունաբերության ոլորտի աշխատակիցներին գործնական կամ մասնավոր այցով մեկնել արտերկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից հայտնել են ՏԱՍՍ գործակալությանը:

Հրթիռատիեզերական ոլորտի աղբյուրը ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ մասնագետներին Բայկոնուր տեղափոխելու են ընկերության ինքնաթիռներով, քանի որ դրանք բոլորը ռուսական են: Այդ ինքնաթիռների շարքում են Ту-204-300, Ил-76, Як-42 և այլն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում