Հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ, որում իր առանձնահատուկ դերակատարումն ունի Եգիպտոսի հայ համայնքը։

Նախարարը մեծապես արժևորել է Եգիպտոսի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխաջակցությունը բազմակողմ հարթակներում՝ նշելով, որ անցած տարիներին Հայաստանի և Եգիպտոսի միջև հաջողվել է ձևավորել ամուր միջպետական կապեր՝ զարգացնելով և խորացնելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։

Այս նշանակալի հոբելյանի առթիվ՝ ՀՀ ԱԳ նախարարն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Եգիպտոսը հետագայում ևս կնպաստեն փոխգործակցության առավել ամրապնդմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։

Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են կառուցողական համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա։ Երկկողմ փոխգործակցությունը մշտապես եղել է և շարունակում է լինել արդյունավետ՝ նկատելի հաջողություններ գրանցելով տարբեր ոլորտներում։

Եգիպտոսի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ առևտուրը, էներգետիկան, ենթակառուցվածքները և դեղագործությունը։

Հայերեն العربية Русский

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է

Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է Ամենամյա ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Իրանը պատվիրակություն է ուղարկել Կատար անհետացած իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար

Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ

Կաբարդինո Բալկարիայում ձնահյուսի տակ զոհված լեռնագնացների թիվը հասել է 11-ի

Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին․ Անդրեա Բարբարա Բաումանի

Վահագն Ալեքսանյանն ու Անդրեա Բարբարա Բաումանին անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան

ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ

Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար